Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Ի՞նչ է լինելու. արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է

Կան մի քանի հարցեր, որոնք ամբողջացնելու են պատասխանը։

Հարց 1. Ի՞նչ է կատարվում աշխարհում։

Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետեւանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված եւ թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների եւ հոսանքների ազդեցությունը։ Իրական մահերը եւ իրական դժվարությունները հասարակություններին ստիպելու են մտածել։ Գլոբալ փոփոխությունների երրորդ ուղղությունը ներհասարակական հարաբերություններն են։ Կա տեսակետ, որ կարող են աճել ազգայնական տրամադրությունները, բայց մեծ է նաեւ հավանականությունը՝ ներհասարակական համերաշխության եւ նոր որակի փոխօգնության վրա հիմնված բարքերի հաստատման համար։ Փոփոխությունների չորրորդ ուղղությունը վերաբերելու է ինտեգրացիոն համակարգերի վերաիմաստավորմանը՝ տնտեսական, անվտանգության համակարգեր եւ անմիջական հարեւաններին հետ հարաբերությունների նոր որակ։ Համավարակը ստիպելու է աշխարհին՝ ենթարկվել փոփոխությունների։ Հայաստանը չի կարող լինել բացառություն։

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Վիրուսի անզուսպ տարածում, տասնյակ հազարավոր հիվանդներ, մեծ թվով մահեր, գործազրկության կտրուկ աճ, տնտեսական լրջագույն խնդիրներ, սահմանադրական կարգի տապալման պրոցես եւ պատերազմի մշտական վտանգ։ Զուգահեռ՝ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը գաղտագողի բերում է օրենքներ, եւ մեծամասնությունը քվեարկում է կողմ։ Այդ օրենքների բովանդակությանը հասարակության 90 տոկոսը տեղյակ չէ, բայց հենց դրանք սկսեն աշխատել, ազդեցությունն իրենց կյանքերի վրա զգալու են բացառապես բոլորը։ Դա «Ուրիշ Հայաստանի» օրենսդրական բազան է, որն ապահովելու է ամբողջական շուկաների փլուզում, ներքին թշնամանք եւ իրավական նիհիլիզմ։

Սա Հայաստանի օբյեկտիվ վիճակն է։ Բայց սա ողբերգություն չէ, սա կործանում չէ, սա ընդամենը բարդ վիճակ է, որն ունի լուծումներ։ Այն կդառնա ողբերգություն միայն այն դեպքում, եթե լուծումները ուշանան։

Եթե տեղայնացնենք Ռեյգանի հայտնի ձեւակերպումը՝ տրված այլ համատեքստում՝ «Կառավարությունը մեր պրոբլեմների լուծումը չէ. կառավարությունը ինքը պրոբլեմն է» կարելի է ասել՝ Հայաստանի հիմնական պրոբլեմը Հայաստանի կառավարությունն է։

Ի՞նչ է կատարվում իշխանության մեջ

Իշխանությունը Հայաստանում ինտենսիվ նույնականացվում է մեկ մարդու հետ։ Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ վարչապետ Փաշինյանն ունի իր սեփական իրականությունը։ Նրա իրականությունը եւ Հայաստանի իրականությունը մի օր բախվելու են։

Ինչո՞ւ ստացվեց այդպես։ Շատ դժվար է դիմանալ փառքին, երբ փողոցի, սոցիալական ցանցերի, սփյուռքի հարյուր հազարները քեզ երկրպագում են։ Չներշնչվել, որ դու մեսսիա ես կամ առնվազն՝ առաքյալ, հնարավոր է երկու պայմանի դեպքում՝ ուժեղ անհատական առանցք, ձեւավորված աշխարհայացք եւ սթափ քաղաքական շրջապատ։ Երբ այս պայմանները չեն ապահովվում, սկսվում է իրականության աղավաղված ընկալումը, սեփական իրականության ձեւավորումը։

Դրանից հետո կատարվում է այն, ինչին մենք ինտենսիվ ականատես ենք լինում վերջին օրերին. իշխանության մեջ գնում է մարդաոչնչացման պրոցես։ Փաշինյանը չի ուզում կաշկանդվել իր քաղաքական շրջապատում որեւէ անհատի առկայությամբ։ Վերջին քվեարկությունները եւ իրավապահ համակարգի քայլերը վկայում են պրոցեսի ավարտական փուլի մասին։ Իշխանության հիմնական բնորոշիչը դառնում է ճակատագրական անլրջությունը։ Հնարավոր չէ, որ մեկ երեկոյի ընթացքում վարչապետը ՍԴ-ի վերաբերյալ իրար հետեւից երեք գրառում անի, եւ հանրությունը նրա ուղերձներին հետո լուրջ վերաբերվի։ Հնարավոր չէ, որ առողջապահության նախարարը առավոտյան հաշվի նոր հիվանդների եւ մահերի թիվը, ցերեկը հաշվի վերակենդանացման բաժանմունքներում մահերի տոկոսը, իսկ երեկոյան՝ ՍԴ դիմելու անհրաժետ ստորագրությունների բանաձեւը։ Պարադոքս է՝ իշխանությունը կարող է ունենալ լեգիտիմություն, բայց չունենալ լրջության նվազագույն աստիճան։ Իշխանությունը կարող է ստացած լինել 70 տոկոս ձայն, բայց նույն այդ 70 տոկոսը լուրջ չվերաբերվի նրա ասածներին։

Ի՞նչ է կատարվում իշխանությունից դուրս

Իշխանությունից դուրս այսօր կատարվում է այն, ինչը չէր ստացվում 20 եւ ավել տարիներ շարունակ՝ քաղաքական առողջ գործընթացների գեներացիա, միտքը՝ որպես քաղաքական պրոցեսի պարտադիր պայման լինելը։

Երեք կուսակցությունների համատեղ աշխատելու հայտը քաղաքական դեֆոլտից դուրս գալու առաջին նշաններից է։ Եվ չպետք է վախենալ բարդություններից, ծագող տարաձայնություններից։ Իրար հետ անկեղծ աշխատելու ցանկությունը կհարթի բոլոր դժվարությունները։

Ես կցանկանամ, որ այս եռյակը խուսափի Հայաստանի քաղաքական ամենամեծ ծուղակից՝ լայն կոնսոլիդացիայի սեւեռուն մտքից։ Հայաստանում կա առնվազն 20-30 մարդ, ով տանն ունի կուսակցության կնիք եւ ժամանակ առ ժամանակ չեղած տեղից քաղաքական գործունեության հայտ է ներկայացնում։ Մոռացեք նրանց, նրանցից ոչ մի էֆեկտիվ դերակատարում սպասել պետք չէ։

Եռյակի հնարավոր գոյությունը («Հայրենիք» ԲՀԿ, ՀՅԴ) առողջացման ցուցանիշ է։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ այն հեռու է քաղաքական ողջ դաշտը ծածկելու միտումից։ Հայաստանում քաղաքական փոփոխությունների եւ երկրի հետագա արդիականացման համար վճռորոշ գործոն է դառնալու այսօր քաղաքական ուժ չներկայացնող, բայց հանրային կյանքում առկա եւ ակտիվ մարդկային մեծ ռեսուրսը։ Դրանք այն մարդիկ են, այն շրջանակները, որոնք մշտապես պոզիտիվի մեջ միտք, գաղափար եւ լուծումներ են փորձում գեներացնել։ Վերջին երկու տարում իշխանությունից դուրս ձեւավորվել է ինտելեկտուալ հսկայական էներգիա։ Հնարավոր է, որ այս պահին այդ մարդիկ եւ շրջանակները միմյանց չեն էլ ճանաչում, բայց նրանց բոլորին միավորելու է երկրի արդիականացման գաղափարը եւ հայտնի տոքսիկ շրջանակներից կտրվելու, սեփական նոր, հեռանկարային հոսանքները ձեւավորելու ձգտումը։

Արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է։

Երբեք հարգանքի եւ ուշադրության արժանի չէ ողբերգություն եւ կործանում գուժող քաղաքական գործունեությունը։ Առնվազն վերջին 20 տարում հայաստանյան ընդդիմության՝ միմյանց փոխարինող առաջնորդները «գալիս էին ազգը փրկելու»։ Սովորաբար դա արվում է աշխարհայացք չունենալու եւ անելիքի բացակայության պայմաններում։

Այսօրվա Հայաստանը կարիք ունի երկու խոշոր ծրագրի. ա/անվտանգության բարձրացում բ/պետության արդիականացում։ Այս երկու կետն էլ անհնար է իրագործել լալահառաչությամբ ու գուժկանի հոգեբանությամբ։

Այս իշխանությունը մի մեծ դրական բան արել է։ Շատ բաներ ջարդել է։ Շատ բաներ զրոյացրել։ Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ թռիչքաձեւ հաջողություններ են հաճախ արձանագրվում ավերիչ ցնցումներից հետո։ Այն, որ Հայաստանում շատ արատավոր երեւույթներ քանդել էր պետք՝ կասկած չի հարուցում։ Բայց եթե քանդելու փուլը ձգվի, իսկ կառուցման փուլն ուշանա, դա երկրի համար աղետալի կարող է լինել։ Առայժմ կա ոչ միայն աղետից խուսափելու, այլեւ՝ էական հաջողության հասնելու հնարավորություն։ Քաղաքական առաջիկա զարգացումների հիմքում սա պետք է լինի։ Հայաստանին պետք է իշխանություն, որի լրջությանը հանրությունը կվստահի։ Հենց այդ լրջությունը կապահովի հանրային համերաշխությունը, առանց որի ոչ մի հաջողություն հնարավոր չէ։ Սա ունիվերսալ կարգախոս է, որը միաժամանակ չի ենթադրում քաղաքական դաշտի միատարրություն, եւ միեւնույն ժամանակ ունի քաղաքական տարբեր հայացքների, սոցիալական տարբեր խմբերի միավորման մեծ պոտենցիալ՝ «Մերժիր անլրջությունը»։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»