Օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկվեց Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը
Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ,որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»:

















































