«Նման բան չկա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այս փուլում չի միանում ստորագրահավաքին». Նաիրա Զոհրաբյան
«Նման բան չկա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս փուլում չի միանում ստորագրահավաքին, - «Փաստինֆոյի» հետ զրույցում մանրամասնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարություն էր տարածել, թե «կցանկանայի փաստել, որ ՍԴ ուղարկվելիք դիմումը ստորագրել են ԲՀԿ 25 պատգամավոր, որին կավելանան ԼՀԿ պատգամավորների ստորագրությունները և շուտով դիմումը կմուտքագրվի ՍԴ»։
Ն.Զոհրաբյանը նկատեց, որ ԼՀԿ պատգամավորը նկատի է ունեցել, որ պատրաստ են ստորագրություններ տալ և հուլիսի 7-ից հետո մուտք կանեն դիմումը»։

















































