Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը. Շաքե Իսայան
ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Այսօր ստացել եմ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, որը բացասական էր: Թեստը հանձնել էի, քանի որ խորհրդարանում փաստորեն շփվել էի կոնտակտավոր անձանց հետ:
Առողջություն եմ մաղթում գործընկերներիս և բոլոր նրանց, ովքեր վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով:
Շուտափույթ ապաքինում բոլորին»:
Նշենք, որ ավելի վաղ թեստի պատասխանը հրապարակել էր նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

















































