«Մանկական ընկերությունն ընդմիշտ է». ՌԴ-ից մեկնած բանկիրը հրապարակել է «Պուտինի դուստրերի» արխիվային լուսանկարները (լուսանկարներ)
Ռուսաստանից արտերկիր մեկնած բանկիր Սերգեյ Պուգաչովը սոցցանցերում հրապարակել է նախագահ Վլադիմիր Պուտինի երկու դուստրերի արխիվային լուսանկարները, գրում է meduza.io կայքը:
Պուգաչովը հրապարակել է մի քանի լուսանկար, որոնցում նախագահի դուստրերն իր երկու որդիների հետ են: Լուսանկարների մի մասն արվել է Կրեմլում, մյուսը՝ Պուգաչովի տանը:
«Մանկական ընկերությունն ընդմիշտ է. Ալեքսանդր Պուգաչով, Կատերինա և Մարիա Պուտինաներ, Վիկտոր, 2000-ական թվականներ»,-լուսանկարներին կից գրել է բանկիրը:
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարներում պատկերված աղջիկները շատ նման են Կատերինա Տիխոնովային և Մարիա Վորոնցովային, որոնց լրատվամիջոցները վաղուց են համարում Պուտինի դուստրերը: Մինչդեռ Պուգաչովն իր հրապարակմամբ փաստացի ապացուցել է այդ լուրի ճիշտ լինելը: Ինքը՝ նախագահը, երբևէ ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը:
Պուգաչովը, որը տասը տարի առաջ հեռացել է ՌԴ-ից և այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ, պնդում է, որ 1990-ականների սկզբից ընկերացել է Պուտինի հետ և այն մարդկանցից մեկն է, որոնք նրան օգնել են իշխանության գալ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից