Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի շքերթի ժամանակ մասնակցուհիներից մեկը կորցրել է կոշիկն ու շարունակել քայլերթն՝ առանց կարգը խախտելու (տեսանյութ)
ՌԴ Կալինինգրադ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ շքերթի մասնակցուհիներից մեկի կոշիկը դուրս է եկել ոտքից: Սակայն դա չի խանգարել վերջինիս շարունակել քայլերթը մեկ կոշիկով:
Միջադեպի տեսանյութը հրապարակել է РЕН ТВ հեռուսատաալիքը՝ նշելով, որ շքերթի մասնակիցը չի խախտել երթի կարգը: Բալթյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Նոսատովը գնահատել է աղջկա արարքը և խնդրել է իրեն ներկայացնել «հերոսուհուն»՝ ցանկանալով անձնապես խրախուսել նրան:
Կալինինգրադում անցկացված զորահանդեսին Բալթյան նավատորմի շուրջ 1500 զինծառայող և այլ ուժային գերատեսչությունների աշխատակիցներ են մասնակցել:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված տոնական շքերթին հանդիսավոր քայլերթով մասնակցել է 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։ Շքերթին, ընդհանուր առմամբ, ներգրավված է եղել 15 հազար զինվորական, 234 միավոր տեխնիկա, 80 ինքնաթիռ և ուղղաթիռ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի