Սահմանադրական փոփոխությունները վերաբերում են ՍԴ գործող երեք դատավորներին. Լիլիթ Մակունց
Սահմանադրության փոփոխությունների մեջ հստակ նշված է, թե ում կարող է այն վերաբերել, ում ոչ. Ըստ այդմ, նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության արդյունքում այն վերաբերում է ՍԴ գործող երեք դատավորներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանը հայտարարել է, որ այս փոփոխությունն իր վրա չի տարածվում, քանի որ ինքը ՍԴ անդամ դարձել է 2014 թվականին:
«Ինչ վերաբերում է տիկին Ալվինա Գյուլումյանի մեկնաբանություններին, իհարկե, դրանց ավելի հստակ մեկնաբանություն կտան իրավաբանները, բայց նաեւ իր նշած մեկնաբանությունների դաշտում հարց է առաջանում, թե եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ տիկին Գյուլումյանը ՄԻԵԴ-ում դատավոր աշխատելուց հետո դատական կարգով նաեւ պահանջել է հավելավճար ՍԴ-ից»,-ասաց նա:
Նշենք, որ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ եղել է 1990-ականներից, սակայն հետո դադարեցրել է իր գործունեությունը, մեկնել ՄԻԵԴ-ում աշխատանքի, իսկ արդեն 2014-ին վերադարձել է եւ կրկին նշանակվել ՍԴ անդամ: Ընդհանուր առմամբ նա ՍԴ անդամ եղել է 12 տարուց ավելի: Սակայն ինքը՝ Գյուլումյանը պնդում է, որ ինքը վերջին անգամ ՍԴ անդամ է դարձել 2014-ին, իսկ սահմանադրական փոփոխությունները վերաբերում են այն դատավորներին, որոնք պաշտոնավարել են 21 տարուց ավելի:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի