Սա շատ վտանգավոր նախադեպ է. Պարգև Օհանյանը՝ ՍԴ չդիմելու մասին
Սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո եզրակացություն ստանալու համար ՍԴ դիմելն Սահմանադրության իմպերատիվ պահանջն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է նախկին դատավոր, փաստաբան Պարգեւ Օհանյանը։
Նա նկատել է, որ գուցե տրամաբանական չէ դիմել այն մարմնին, որի վերաբերյալ փոփոխություն ես կատարում, ում որոշումը պետք է վերաբերի իրեն, բայց դա պետք է լինի բացառություն։ «Մոտիվացիան, որ չեն դիմում ՍԴ, որովհետև դեմ են քվեարկել, շատ վտանգավոր է,- նշել է Պ.Օհանյանը։
Ավելին՝ նա ընդգծեց , որ նախ և առաջ այդտեղ քվեարկություն չի պահանջվում, այսինքն՝ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ բավարար ձայներով ընդունվելու դեպքում պետք է դիմել ՍԴ՝ Սահմանադրության իմպերիատիվ պահանջով։
Օհանյանն ընդգծեց, որ սա շատ վտանգավոր նախադեպ է։
«Դառնա այպիսի նախադեպ և հետագայում արվեն փոփոխություններ և կրկին չդիմեն, որովհետև քվեարկել են, որ չդիմեն։ Դա օրենքի կոպիտ խախտում է, իրավունքների կոպիտ ոտնահարում է։ Օրենքի պահանջն է դիմել ՍԴ»,- ասաց Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի