Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթը (տեսանյութ)
2020 թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդես է անցկացվում 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Իսկզբանե նախատեսվում էր այն անցկացնել մայիսի 9-ին, սակայն շքերթը հետաձգվել էր նոր կորոնավիրուսի պատճառով (մայրաքաղաքի վրայով թռան ռազմական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ): Շքերթը նվիրված է 1945-ի հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի պատմական շքերթի անցկացման օրվան:
Հաղթանակի ռազմական շքերթին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող, 216 միավոր ցամաքային ռազմական տեխնիկա, 75 ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Երաժշտական նվագակցումը կապահովի պաշտպանական գերատեսչության նվագախումբը: Շքերթային հաշվարկները եւ մեխանիզացված շարասյուները հունիսի 8-ից 15-ը պատրաստվածություն են անցել Ալաբինայի (Մոսկվայի մարզ) հարթակում, հունիսի 17-ին եւ 18-ին Մոսկվայի կենտրոնում փորձեր են անցկացվել ցամաքային տեխնիկայի մասնակցությամբ, հունիսի 20-ին անցկացվել է շքերթի գլխավոր փորձ:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի