ԱԳ նախարարին Փաշինյանը ստիպում է փողոցում դիմակ բաժանել
Արտգործնախարար Մնացականյանը մասնակցել է պաշտպանիչ դիմակ բաժանելու միջոցառմանը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքյան էջում, որտեղ նաեւ լուսանկարներ են հրապարակվել․
«ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական արշավի շրջանակներում միացել է Երևան քաղաքի բնակիչներին դիմակ բաժանելու նախաձեռնությանը», ասված է հաղորդագրությունում:
Իհարկե, եթէե Փաշինյանը ԱԳ նախարարին ստիպում է փողոցում դիմակ բաժանել, ապա մեր արտաքին հարաբերություններում գրանցված անհաջողություններն էլ արդեն բացատրություն ունեն: Ունենք արտգործնախարար, որը անում է այն, ինչ իրեն հրամայում է Փաշինյանը:
Top-News.am

















































