Չինացի գիտնականը կանխատեսել է, թե երբ հրաժեշտ կտանք կորոնավիրուսին
Չինաստանի առաջատար համաճարակաբաններից մեկը՝ Չժուն Նանշանը, մինչեւ 2021 թվականի գարուն նոր տեսակի COVID-19 կորոնավիրուսի համավարակի ավարտ է կանխատեսել: Այս մասին հայտնում է «Ժենմին ժիբաո» թերթը:
Նա նշել է, որ համաճարակը չի կարող ավարտվել մինչեւ 2020 թվականի ձմեռը: Ընդ որում, ըստ նրա, վարակի լայնածավալ երկրորդ ալիք չի սպասվում:
Գիտնականը նաեւ ենթադրել է, որ կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը ձմռանը կարող է աճել, հայտնում է Gazeta-ն:
Նանշանը հավելել է, որ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելու համար երկրներին անհրաժեշտ է ճիշտ պահին կարճաժամկետ խիստ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ օդային ճանապարհորդությունների սահմանափակումները եւ ուսումնական հաստատությունների փակումը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակն է, որի հետեւանքով առաջանում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսային բռնկումը համավարակ հայտարարեց։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան