Հայաստանում մեկ սուբյեկտ կա, որի միջոցով են ձգձգվում այս դատական նիստերը. Հովհաննես Խուդոյանը՝ ՀՔԾ կողմից ներկայացվող թերի մեղադրանքների մասին (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունում մի սուբյեկտ կա, որի միջոցով այս դատական նիստերը ձգձգվում է՝ Հատուկ քննչակական ծառայությունն է, որն այս հիմար մեղադրանքն ուղարկել է դատարան. լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործում այնքան թերություններ կան, որ քննարկում-քննարկում ենք բայց դեռ տասը տոկոսն էլ չենք սպառել:
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատավորից որևէ ակնկալիք չունեն, քանի որ դատավորից հասնում է միայն արդարադատություն իրականացնելը. «Մենք էլ մրցակցում ենք դատական նիստերի դահլիճում դատախազության հետ: Գործի իրավական թերությունները հիմա ենք քննարկում, փաստական թերություներ կքննարկեն այն ժամանակ, եթե անցնենք դատաքննության: Միշտ ասել եմ՝ գործի նյութերը նախաքննությունն ավարտելուց հետո գաղտնիությամբ չեն պահպանվում, որևէ անձ, որ մտածում է, այդ գործի նյութերում կա ինչ-որ բան, որ կարող է մտահոգի՝ կարող է հանգիստ դրանք հարապարակել»։
Խուդոյանը նաև նշեց, որ այդ հրապարակումներին հետևելու են այդ նյութերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, քանի որ, հրապարակումները կատարվում են կոնտեքստից կտրված։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի