Արդեն դերաբաշխում են անում
«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս առուն չթռած` իշխանություններն արդեն իսկ դերաբաշխումներ են կատարում Սահմանադրական դատարանում: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում, իսկ ՍԴ երեք դատավոր ուղարկվում են թոշակի:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` իշխող խմբակցությունում արդեն իսկ տեղյակ են, թե ովքեր են լինելու ՍԴ նոր անդամները, իսկՍԴ նախագահն, իհարկե, հայտնի է` այսքան ժամանակ աշխատավարձ ստացած եւ չաշխատած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին կարգելու են նախագահ: Իսկ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կհամալրի ՍԴ դատավորների շարքը:
Ի դեպ, իշխանության մոլի երկրպագու դարձած Կ. Անդրեասյանն ամենեւին էլ նորեկ չի լինի Սահմանադրական դատարանում: Նա դեռեւս 2006-2007 թթ.-ին համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ