ԲՀԿ-ին Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է եւս երկու ստորագրություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է եւս երկու ստորագրություն: ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետի համաձայն՝ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում:
Այս պահին ԲՀԿ-ն ունի 25 ստորագրություն. ստորագրել են խմբակցության բոլոր պատգամավորները:
Ըստ օրենքի պահանջի՝ անհրաժեշտ է 27 ստորագրություն՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին կոչ անելով միանալ այս նախաձեռնությանը:

















































