Չգիտեմ՝ զարմանալ թե ոչ, իշխանություների այս քաղաքական ինքնախոստովանությանը
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․
«Չէէէ, իշխանությունները կամ լիովին որոշել են ԱԱԾ- ն վերածել զավեշտի և աբսուրդի համապետական կենտրոնի, կամ արդեն այնքան են խճճվել, որ չեն հասկանում մի պարզ ճշմարտություն` ԱԱԾ-ն այս հայտարարությամբ ուղղակի վերահաստատեց քաղաքական հետապնդման փաստը...ոչ ավել, ոչ պակաս։
Չգիտեմ զարմանալ ՜ թե ոչ ,իշխանություների այս քաղաքական ինքնախոստովանությանը։
Չնայած, եթե հաշվի առնենք, թե ինչ «էնտուզիազմով» են Աժ իշխանական պատգամավորները մասնակցում Սահմանադրական կարգի տապալման մեջ, ապա ԱԱԾ- ի վերը նշված «կոչը» շատ տրամաբանական է` եթե դիտարկենք հակապետական համատարած աբսուրդի ներքո։
Հ.Գ.
Խորին «շնորհակալություն» վարչապետին, որ ինքը անձամբ վերահաստատեց, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի շուրջ ,ունեն միայն ու միայն քաղաքական ճնշման և հետապնդման նպատակ։)»։

















































