Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Երևանի քաղաքապետ, ուզում ես՝ մե՞նք էլ քո կերպարի՝ Ազիզյանի նման քոչենք մեր տներից

Այսօր՝ հունիսի 22-ին, Արարատի մարզի Հայանիստի գյուղապետարանի մոտ էին հավաքվել մի քանի գյուղերի բնակիչներ, ովքեր պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դուրս գա իրականություն և պատասխանի, թե ում քմահաճույքով է որոշել, որ Երևանից դեպի Արարատի մարզի մոտ 6՝ Հայանիստ, Գետաշեն, Խաչփառ, Ազատաշեն, Գեղանիստ և Արգավանդ գյուղեր սպասարկող տրանսպորտը պետք է հանվի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երկար տարիներ գյուղերն ունեին տրանսպորտի խնդիր և միայն մեր կողմից աղմուկ բարձրացնելու արդյունքում Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբն այցելեց գյուղեր, ուսումնասիրեց խնդիրն ու ի շահ բնակիչների՝ որոշում կայացվեց և տրանսպորտի հարցը լուծվեց։ Լավ, թե վատ, գոհ էինք։ Ու հիմա, չգիտես ինչու, ըստ մեր տեղեկությունների, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երթուղին հանել է գծից։ Թիվ 35 համարինն էր երթուղին, և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ էր։ Կորոնավիրուսի հետևանքով հասարարական տրանսպորտի շահագործումը գյուղեր դադարեցվեցին։ Շատ բնակիչներ մայրաքաղաքում են աշխատում ու միշտ թիվ 35 համարի տրանսպորտից են օգտվել, և մենք գոհ էինք։ Ավտոբուսը բավարարում էր, բայց այժմ գյուղից քաղաք հասնելու համար էդ նույնն է, թե Երկիր մոլորակից գնաս Մարս։ Չգիտես՝ ում կարճ խելքով է անցել և քաղաքապետին համոզել է, որ երթուղին հանի գծից և միայմ սպասարկի Արգավանդ համայնքը։ Արգավանդից այն կողմ, ստացվում է, որ մենք պետք է առաջնորդվենք «եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքով։ Ուզում ենք հավատանք, որ Երևանի քաղաքապետը կրկին կվերանայի խնդիրը և այս 6 գյուղերի բնակիչներիս խնդրանքը կբավարարի։ Իսկ այդ 6 գյուղերում բնակվում է մոտ 10-11 հազար մարդ»։
Բնակիչները նշում էին նաև, որ խնդրի վերաբերյալ դիմել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի վերականգնվի գյուղերը մայրաքաղաքին կապող տրանսորտային ցանցը, սակայն այս պահին դրական պատասխան չեն ստացել. «Եթե այս անգամ էլ խնդիրը չլուծվի, կամ մենք Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի սիթքոմի հերոսներից Ազիզյանի նման պետք է քոչենք Ռուսաստան, մոռնանք տուն-տեղ, կամ դիմենք ծայրահեղ միջոցի, այն է՝ հեղափոխության օրերի նման փակենք ճանապարհները։ Հիմա ավելի շատ մարդիկ կգային, պարզապես չենք ուզել, խախտենք արտակարգ դրության պայմանները, որպեսզի հետո մեզ չասեն, թե օրենք եք խախտում; Մենք նույնիսկ ուզում ենք հավատալ, որ վարչապետ Ն. Փաշինյանին այս գյուղերի տրանսպորտի հարցով ոչ ճիշտ տեղեկություննր են փոխանցել։ Եթե նա իրականությունն իմանա, հավատացած ենք՝ խնդիրը կլուծվի՝ ի շահ գյուղաբնակների»։

Այսօր բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են ուղղել նախարար Ս. Պապիկյանին, որը ներկայացնում ենք.