Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված կարծիքը և բերված նախագիծն ամբողջությամբ համահունչ են. արդարադատության նախարար (տեսանյութ)
Ուզում եմ հստակ նշել, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված կարծիքը և բերված նախագիծը, ամբողջությամբ համահունչ են իրար հետ այն առումով, որ հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն՝ որդեգրված սկզբունքի և 2015 թվականի Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու իշխանության տարբերակի միջև: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մեջբերեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գնահատականը, ըստ որի՝ հանձնաժողովը իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանության քաղաքական նպատակներին և իրավիճակը ներկայացված է միմիայն կառավարության դիրքորոշման տեսանկյունից: «Ուզում եմ հասկանալ, թե ինչը կարող է լինել այս գործի մեղադրանքի հիմքում՝ ուղղված Վենետիկի հանձնաժողովին»,-հարցրեց Ալեն Սիմոնյանը:
Ռուստամ Բադասյանն ասաց, որ ցավում է նման հայտարարության համար, քանի որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական բալանսավորված կարծիք է՝ ընդ որում հիմնված է իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա: «Վենետիկի նման հեղինակավոր կառույցը չի կարող իր հեղինակությունը և ընդհանրապես իրավունքի սկզբունքները մի կողմ դնել և որևէ երկրի իշխանության համար հարմար տարբերակ մատուցի»,-ասաց նա և անընդունելի համարեց մեղադրել Վենետիկի հանձնաժողովին քաղաքականացվածության մեջ:
Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության` իշխանության նախաձեռնած նախագծին ասել էր.«Անթույլատրելի է այն, որ Վենետիկի հանձնաժողովը, լինելով իրավունքի գերակայության ապահովմանը կոչված մասնագիտացված և միջազգային հեղինակություն վայելող հանձնաժողով, ակնհայտորեն իր կարծիքում իրավունքը ծառայեցրել է օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։ Իհարկե, Հանձնաժողովը չի գնացել դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների արմատական զոհողության, սակայն, իր գնահատականներում դրսևորել է կողմնակալ և զիջողական մոտեցում»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի