«Billboard»-ը կանխատեսել է «Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխության գլխավոր հակավնորդներին
«Գրեմմի» 63-րդ միցանակաբաշխության հավակնորդները կհայտարարվեն միայն 2021թ.-ի հունվարի վերջին, սակայն «Billboard» ամսագիրը, որը նվիրված է երաժշտական ոլորտին, արդեն իսկ կանխատեսել է, թե որ արտիստները կհավակնեն գլխավոր մրցանակներին։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ «Լավագույն ալբոմ», «Տարվա ձայնագրություն», «Լավագույն երգ» եւ «Լավագույն նոր կատարող» անվանակագերում ամենամեծ շանսերն ունեն կանադացի երգիչ The Weekend-ը (Էյբել Թեսֆայե), ամերիկացի ռեփեր Post Malone-ը (Օսթին Ռիչարդ Փոսթ), բրիտանացիներ Դուա Լիպան եւ Հարի Սթայլսը, ինչպես նաեւ հիփ-հոփ կատարող Roddy Ricch-ն եւ քանթրի երգչուհի Մարեն Մորիսը։
«Billboard»-ի խմբագիր Փոլ Գրեյնի կարծիքով՝ «Լավագույն նոր կատաող» կոչման համար կարող են պայքարել նաեւ Doja Cat-ը, Սամեր Ուոլքերը, Tones and I-ը (Թոնի Ուոթսոնը), «SuperM» K-pop խումբը եւ ռեփեր Megan Thee Stallion-ը (Բեյոնսեի մասնակցությամբ «Savage» երգի նրա ռեմիքսը լավ շանսեր ունի առաջադրվելու «Տարվա ձայնագրություն») անվանակարգում։
«Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխության համար կատարողների աշխատանքների ընտրությունը, որը սկսվել է 2019թ.-ի սեպտեմբերի 1-ին, ավարտվում է այս տարվա օգոստոսի 31-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից