Չինաստանում անցած օրվա ընթացքում COVID-19-ով վարակման18 դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում 320
Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման 18 դեպք ու հիվանդության 7 ասիմպտոմատիկ կրող է գրանցվել, COVID-19- ից բուժված ոչ մի պացիենտ դուրս չի գրվել հիվանդանոցներից, հայտնում է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ 18 նոր դեպքերից 11-ը տեղական են (ինը՝ Պեկինում, երկուսը՝ Հեբեյ նահանգում), յոթը՝ ներկրված:
Նախօրեին Չինաստանում կորոնավիրուսով վարակման եւս 26 դեպք եւ հիվանդության ասիմպտոմատիկ 26 կրող էր հայտնաբերվել: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Պեկինում եւ կապված է Ֆենթայ թաղամասի «Սինֆադի» մեծածախ շուկայի հետ: Այն փակվել էր հունիսի 13-ին այն բանից հետո, երբ համաճարակաբանական հետաքննությունը կորոնավիրուս էր հայտնաբերել ներմուծված սաղմոնի տախտակի վրա:
Չինաստանի մայրցամաքային հատվածում համաճարակի բռնկվելուց ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 83396 դեպք, առողջացել է 78.413 մարդ, COVID-19-ով վարակված 349 հիվանդ մնացել է հիվանդանոցներում, 4.634-ը մահացել է: Ներմուծված դեպքերը 1876-ն են, 1787 մարդ առողջացել է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ