Դատավոր Ռոբերտ Պապոյանը ցույց տվեց, որ Դատարանը կարող է կախում չունենալ օրվա իշխանությունից
Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Դատավոր Ռոբերտ Պապոյանը բարեխղճորեն կատարեց իր մասնագիտական պարտականությունը, գտնվեց անաչառ` չսպասարկեց որևէ քաղաքական շահեր և հանրությանը ցույց տվեց, որ այսօր Դատարանը անհատական և ինստիտուցիոնալ առումով լիարժեք կարող է անկաշկանդ գործել և կախում չունենալ օրվա իշխանությունից, ինչով ամրապնդեց կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դեպի դատավորի և դատարանի անկախության , անկողմնակալության և արդարության հանդեպ, բոլորի համար տեսանելի էր և ընկալվեց, որպես արդարության հաստատում, դատավոր Ռոբերտ Պապոյանը զերծ մնաց օրենսդրի և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների տարաբնույթ ենթադրյալ ազդեցությունից, ինչպես նաև ամեն տեսակի միջամտութությունից և բոլորս ևս մեկ անգամ համոզվեցինք, որ գործ ունենք անկախ, անաչառ դատավորի հետ:

















































