Իմ աշխատավարձը 2 միլիոն դրամից քիչ ավել է. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցների 99.9 տոկոսը առավելագույնը 2 միլիոն դրամ աշխատավարձ է ստաննում, իսկ աշխատողների 0.1 տոկոսի աշխատավարձը, այսինքն՝ առավելագույնը 10 հոգու, այդ թվում՝ նաեւ իմ, մի փոքր ավել է, քան 2 միլիոն դրամը: Այս մասին հունիսի 19-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:
Ըստ նրա՝ աշխատավարձերի համեմատությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում եւ էներգետիկ ոլորտում աշխատող այլ հաստատություններում, օրինակ՝ ատոմակայանի կամ ՀԷԿ-ի աշխատակիցների, անտեղի է, քանի որ աշխատանքի ծավալները համեմատելի չեն:
«Ես, ինչպես ոմանք հայտարարում են, 20 միլիոն դրամ չեմ ստանում, այլ՝ շատ ավելի քիչ»,- ասաց նա:

















































