«Երիտասարդ 60-այա տղաներ». Խարլամովի ու Բատրուդինովի տանդեմը փլուզման վտանգի՞ առաջ է
«ТНТ»-ի եթերում տեղի է ունեցել Տիմուր Բատրուդինովի եւ Գարիկ Խարլամովի «ХБ» կատակերգական շոուի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Սակայն պարզվում է, որ արտիստները հանդիպում են միայն նկարահանումների ընթացքում։
Տիմուր Բատրուդինովը խոստովանել է, որ իրեն չի բավականացնում շփումն ընկերոջ հետ։ Այս խոսքերն անհանգստացրել են ամենասիրելի հումորային տանդեմներից մեկի երկրպագուներին։ Կատակերգուն հայտնել է,որ նախկինում ինքն ու գործընկերն անբաժան էին։ Եթե իրենց միջեւ վեճեր էին տեղի ունենում, դրանք դատարկ կամ կատակ էին լինում։ Սակայն երբ Գարիկ Խարլամովն ընտանիք է ունեցել, ընկերոջ հետ առանց առիթ հանդիպումները դադարել են։
«Վերջին շրջանում մենք հանդիպում ենք միայն Comedy Club-ի եւ «Ошуительного Хоу»-ի նկարահանումների ընթացքում»,- խոստովանել է արտիստը։ Նա նշել է, որ ամեն ինչ հասկանում է, քանի որ Գարիկի կինը՝ դերասանուհի Քրիստինա Ասմուսն ու երեխան, իսկապես, մեծ ուշադրության կարիք ունեն։
Այն, որ «ТНТ»-ն յոթ տարվա լռությունից հետո կցուցադրի իր ու Գարիկի «ХБ» շոուի շարունակությունը, Տիմուր Բատրուդինովի համար հիանալի առիթ է «հիշելու, թե ինչպես էին մի ժամանակ զվարճանում, երբ Խարլամոն ու ինքը երիտասարդ 60-այա տղաներ» էին։ Ի դեպ, Տիմուր Բատրուդինովը երբեք ամուսնացած չի եղել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից