Մխիթար Հայրապետյանը լրատվամիջոցին կես ժամ ժամանակ տվեց (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ է քննարկվում է Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը խոսեց քաղաքական գործչի խոսքի կշռի և նախընտրական խոստումների մասին. «Ես հայտարարել եմ, որ մինչև 2021 թվականը նախաձեռնելու եմ 3 մայր օրենքներ: Մենք հետևողական ենք մեր տված խոստումները իրականացնելու գործում»:
Նրա խոսքով` իրենց նախընտրական խոստումն անգամ ավելի համեստ է եղել: Անդրադառնալով գործընկերների քննադատությանը` Հայրապետյանը հեգնեց. «Այո, այն չի լուծում նաև ՍԴ ճգնաժամը, և շատ թերի նախագիծ ենք բերել»:
Պատգամավորն ընդգծեց. «Քավ լիցի, մենք չենք գալիս որևէ հեռուստաալիք կամ սերիալ փակելու: Օրենքի արդյունքում հեռուստաեթերի աղբը լինելու է ոչ մրցունակ: Սույն օրենքը չի կարող հասարակության համար լինել տեսանելի բովանդակության առումով: Մեկ տարի անց մեր հեռուստադիտողը տեսնելու է շոշափելի տարբերություն: Այսօր դնելու ենք փայլուն հիմքեր»:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իրեն ուղարկել են մի լրատվականի նյութ, որը վերնագրված էր` «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ նախագիծ». «Ես այդ լրատվականի անունը դեռևս չեմ տալիս: Կես ժամ ժամանակ եմ տալիս էդ լրատվամիջոցի շեխերին, դրանց հետևում կանգնած անձանց. էս դավաճանական, հակապետական վերնագիրը կամ նյութը հեռացնում եք»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի