Առավոտյան իրավապահները գնում էին խուզարկության, տանտիկինը մակիյաժով դուռը բացում էր. Փաշինյանը՝ արտահոսքերի մասին
Կարող եմ ասել, որ կորոնավիրուսի հետ կապված պաշտոնանկությունների մասին որ ասում էի, դրանք եղել են ինչ-որ առումով կուլմինացիա, բայց այդ պաշտոնանկությունների մեջ նաեւ որոշակի դեր է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի այս պրոցեսը: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի, Նվեր Ծառուկյանի, Սեդրակ Առուստամյանի եւ Կարապետ Գուլոյանի հետ կապված գործերի բացահայտմանը, նաեւ վերջերս ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին:
«Ես քննչական որոշ մարմիններում ես զգացել եմ, որ արհեստականորեն կոռուպցիոն գործերը առաջ չեն գնում: Ուզում եմ հիշեցնել, որ այդ հայտարարությունը (նկատի ունի Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտնի հայտարարությունը-խմբ) հնչել է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ում արդեն մեծ փոփոխություններ էին տեղի ունեցել, փոխվել էր քննչական վարչության ղեկավարը եւ այսօրվա տնօրենը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ:
Այս ընթացքում իրավապահ համակարգերում մենք ունեցել ենք մեծ պրոբլեմ: Առավոտյան իրավապահները գնում էին խուզարկության, տեսնում էին տանտիկինը մակիյաժով, երեկոյան զգեստով դուռը բացեց»,-ասաց վարչապետը՝ ըստ էության ակնարկելով, որ իրավապահ կառույցներից արտահոսքեր են լինում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Թաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհեր
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի