ՊՈԱԿ-ի Հովոյի աշխատողը ծաղրում է բռնության ենթարկված լրագրողներին
Երեկ ԱԱԾ-ի դիմաց լրագրողների նկատմամաբ ոստիկանության կողմից բնություն կիրառելու վերաբերյալ ոստիկանությունը ծառայողական քննություն է նշանակել։ Տարբեր լրատվամիջոցների լրագրողներ մարմնական վնասվածքներ են ստացել, այդ մասին նրանք գրել են նաև իրենց ֆեյսբուքյան էջերում, ինչպես նաև հայտարարել են հենց դեպքի վայրում։ Վնասվածք ստացած լրագրողների հասցեին իր ֆեյսբուքյան էջում ծաղրական բովանդակությամբ հրապարակում է արել ոմն Մովսես Հարությունյան, որն ինչպես պարզվում է կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի՝ ՊՈԱԿ-ի Հովոյի աշխատողն է։
Հովհաննես Մովսիսյանը, հիշեցենք, նախկինում «Ազատություն» ռադիոկայանի լրագողներից էր, և բռնության ենթարկված լրագրողներից շատերի հետ ժամանակին աշխատել է, բողոքի ակցիաներ ու ցույցեր լուսաբանել, իսկ այսօր նրա աշխատողը հատուկ ցինիզմով ծաղրում է Մովսիսյանի նախկին գործընկերներին։


















































