Գուցե անկեղծ գտնվեք և ասեք, ինչպես և ում շնորհիվ հասաք խորհրդարան.Փայլակ Ֆահրադյան
Լրատվական դաշտի աղբը պետք է վերանայել.. Սա ասել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։ Լիովին համաձայն եմ, տիկին Բաղդասարյան, բայց չե՞ք կարծում, որ պետք է սկսել ձեր մամայի տնօրինության տակ գտնվող ՀԸ-ից։ Ամեն անգամ փորձում եմ զսպել ինձ, կարծիք չարտահայտել նախկին գործընկերներիցս շատերի պահվածքի վերաբերյալ։ Բայց, չէ․․ Ի դեպ Նազելի Բաղդասարյան ջան գուցե անկեղծ գտնվեք և ասեք, թե ինչպես էիք ժամանակին օգտագործել Մինասյան ազգանունը,(մայրը Մինասյան է) որտեղ և ինչ եք հայտարարել, կապված այդ ազգանվան հետ։ Գուցե անկեղծ գտնվեք և ասեք, ինչպես և ում շնորհիվ հասաք խորհրդարան։
Մաքրել ոչ միայն լրատվական աղբը, այլ նաեւ՝ քաղաքական։

















































