ԱԺ-ի և ԱԱԾ-ի մոտակայքից բերման ենթարկված 177 քաղաքացիներն ազատ են արձակվել. Էդգար Ջանոյան
Այսօր՝ ժամը 20:40-ի դրությամբ բերման ենթարկված բոլոր՝ 177 քաղաքացիներն ազատ են արձակվել ոստիկանության բաժիններից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Ազգային ժողովի ու Ազգային անվտանգության ծառայության մոտից ընդհանուր թվով բերման է ենթարկվել 177 անձ։ 20։40-ի դրությամբ բոլորն ազատ են արձակվել»,-ասաց Էդգար Ջանոյանը։

















































