Այս պահի դրությամբ ունենք 976 փակված հանրային սննդի օբյեկտներ, սննդի արտադրամասեր, խանութներ
ՍԱՏՄ-ն հենց առաջի օրվանից լծված էր այն աշխատանքներին, որոնք միտված են մեր սպառողներին զերծ պահել կորոնավիրուսային ինֆեկցիայից: Այս մասին պարետատան նիստից հետո ասուլիսին հայտարարեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
«Մարտի 19-ից սկսած ժամանակահատվածում` իրականացրել ենք 13 067 շրջայցեր, ստուգումներ և դիտարկումներ, կազմել ենք 1 015 արձանագրություն: Այս պահի դրությամբ ունենք հանրային սննդի 976 փակված օբյեկտներ, սննդի արտադրամասեր և խանութներ: Ուրախացնողն այն է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրականցրել ենք 4000 շրջայց, որից միայն 1000-ի դեպքում ենք արձանագրություններ կազմել»,- ասաց նա:
Անդրադառնալով խախտումներին՝ Ավետիսյանը նշեց. «Հիմնականում չեն պահպանում հաճախորդների միջև առնվազն 1.5 մետր հեռավորությունը, հաճախորդներին մատուցում են նարգիլե, որը խստիվ արգելվում է, աշխատակիցները դիմակը կրում են սխալ՝ չծածկելով քիթը և բերանը: Սեղաններից բացակայում են ձեռքերի ախտահանման համար նախատեսված ախտահանիչները: Չի իրականացվում հաճախորդների և աշխատողների ջերմաչափում, չեն վարում ջերմաչափման տվյալների գրանցման մատյաններ: Դիմակների համար չունեն առանձնահատուկ աղբամաններ, տեսանելի վայրում փակցված չեն իրազեկման պաստառները»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից