Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում
Այս պահին Ռոման Ամոյանին աջակցելու, օգնելու ոչ մի խնդիր չկա: Չգիտեմ՝ ինչ հիմքերով են բերման ենթարկել, կադրերից դատելով՝ պետք է հասկանանք ուժ կիրառելը համաչափ էր, թե ոչ, բայց բռնությունը քննադատելի է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ խոսելով ԱԺ-ում տիրող իրավիճակի և այսօր ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու մասին:
«Իմացել եմ, որ ամեն ինչ արդեն հարթված է, Ռոման Ամոյանը ազատ է արձակվել»,-ասաց նա և հավելեց, որ կապ չունի, թե ով ես` հայտնի կամ ոչ հայտնի, պետք է օրենքին ենթարկվես:

















































