Վաղվանից բոլոր քաղաքացիները տանից դուրս գալիս պետք է պարտադիր ունենան անձը հաստատող փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրոսով պայմանավավորված՝ համաճարակային վիճակը շարունակվում է մնալ լարված: Երեկ դրական 425 նոր դեպք ենք ունեցել, մահվան նոր 9 դեպք, կորոնավիրուսով հիվանդ 1 քաղացի մահացել է այլ պատճառով. պարետատան նիստից հետո նշեց վարաչպետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք նշեցինք, որ մեր մեծագույն խնդիրը դիմակներ կրելու մեծացումն է և դրա համար մենք կայացրել ենք որոշումներ: Վաղվանից բոլոր ՀՀ քաղաքացիների համար տանից դուրս գալիս պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթուղթը: Խոսքը՝ անձնագրի, «ID» քարտի կամ վարորդական իրավունքի մասին է:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որոշումն ընդունվել է, քանի որ, երբ դիմակ չկրելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում և քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ գորշողության էֆեկտիվությունը տուժում է:
«Այս պարագայում համաձայն վարչական իրավախախտումների մասին օրեսդրության՝ անձնագիր չկրելը և դիմակի կրման կանոնները խախտելը, կլինեն առանձին իրավախախտումներ և յուրաքանչյուրի համար առանձին կենթարկվի տուգանքի՝ դիմակ չկրելու համար 10 հազար դրամ, իսկ անձ հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10 հազար դրամ»:
Վարչապետը նշեց, որ մեծացվելու է վարչական վերահսկողությունը դիմակների կրման առումով և ոստիկանությանը միանալու են պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ, որը հնարավորություն կտա վերահսկողություն կարգախմբերի թիվը կրկնապատկել:

















































