Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իր իրավունքի իրացումից
Ազգային ժողովը քննարկում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությանը համաձայնություն տալու հարցը:
Գլխավոր դատախազի ելույթից հետո Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հիմա ելույթ ունենալու իրավունք ունի Գագիկ Ծառուկյանը, ով այս պահին գտնվում է ԱԱԾ-ում:
ԱԺ նախագահը հայտնեց, որ ինքը կապ է հաստատել ԱԱԾ-ի հետ, որտեղից հայտնել են, որ Ծառուկյանը հրաժարվել է ելույթ ունենալու իրավունքից:

















































