Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումը
Նիկոլ Փաշինյանը ծանր պարտություն կրեց: Ընդ որում, պարտության ճանապարը ընտրեց հենց ինքը: Երբ ուժային կառույցների օգնությամբ ճնշում է գործադրվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի, նրա մյուս ներկայացուցիչների նկատմամբ, ապա դա ամենասովորական պարտության արձանագրումն է:
Հայաստանում, փորձը ցույց է տվել, անհնար է բռնապետություն ստեղծել, անհնար է մեկ մարդու իշխանություն ձեւավորել: Չի ստացվելու: Նիկոլ Փաշինյանը պետք է որ դա հասկանար, բայց չհասկացավ: Չհասկացավ եւ ծանր պարտություն կրեց:
Նիկոլ Փաինյանն արդեն պետք է մտածի, թե երբ է հրաժարական տալու: Ընդ որում, որքան շուտ, այնքան լավ բոլորի համար:
Արթուր Դավթյանին Ազգային ժողով ուղարկելուց հետո, ԲՀԿ-ական պատգամավորներին ասֆալտին քարշ տալուց հետո, Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ գործ «կարելու» հանձնարարական տալուց հետո մնում է միայն հրաժարականը:
Ընդ որում, դեռ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը դնում ենք մի կողմ: Դրա մասին հիմա չենք խոսում: Այն ինչ կատարվեց ԲՀԿ-ի, նրա առաջնորդի, ԲՀԿ-ական պատգամավորների հետ ընդամենը վկայում է գործող վարչախմբի տապալման մասին:
Տասը ոստիկանի հարձակումը օլիմպիական խաղերի մրցանակակիր Ռոման Ամոյանի նկատմամբ ձեր տապալման խորհրդանիշն է:
Եւ մի խաբվեք ֆեյքերի գրառումներով, դրսի ֆինանսավորմամբ գործող մի քանի հոգու ֆեյսբուքյան գրառումներին: Դուք այլեւս կորցրել եք ժողովրդի վստահությունը եւ աջակցությունը: Դուք տապալվել եք: Հեռանալու ժամանակն է:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից