Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար
ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս
Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղելեն հրապարակային ու ես թաքուն թղթել գրելու ավանդույթ չունեմ:
Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային:
Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար:
Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր:

















































