Մակունցը տեսողության հետ խնդիրնե՞ր ունի
Այնքանով, որքանով ուղիղ եթերով հետեւել եմ տեղի ունեցող գործընթացներին, ես ինքս ոչ իրավաչափ գործողություններ ոստիկանության կողմից չեմ տեսել: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով երեկ ԲՀԿ-ի աջակիցների բողոքի ակցիային:
«Ես սա ասում եմ որպես անձ, որը ականատես է եղել, թե ինչպիսին են լինում ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունը, այդ թվում կանանց նկատմամբ, լրագրողների նկատմամբ: Այս դեպքում ես տեսել եմ հակառակը, երբ ոստիկանները փորձում էին իրենց լիազորությունների շրջանակներումհամաչափության սկզբունքով համոզել ակցիայի մասնակիցներին պահպանել կարգը»,-ասաց նա:

















































