Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 663, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 16 667 է, մահվան դեպքերինը՝ 360
Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 663 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 16667-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 360 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել: Հունիսի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 91 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 360-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6214, փաստացի բուժվողներինը՝ 10093: Մեկ օրում թեստավորվել է 2194 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 82 324 քաղաքացի:

















































