Չփորձես քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին․ Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է կատարել․
«Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը կրկին մեղքը ժողովրդի վրա գցելով՝ անցել է մարդկանց վիրավորելուն:
Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես: Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»,- գրել է նա:

















































