Ֆրանսիայի իշխանությունները 300 մլն եվրո կհատկացնեն, իսկ ՀՀ կառավարությո՞ւնը
Ֆրանսիայի իշխանությունները 300 մլն եվրո կհատկացնեն նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պայմաններում օդանավակայաններին աջակցելու համար, հաղորդվում է Էկոլոգիական համալիր վերափոխումների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պետությունը 300 մլն եվրո կհատկացնի՝ մարելու համար օդանավակայանների ծախսերը եւ այդպիսով խուսափելու ավիաընկերությունների համար COVID-19-ի առաջացրած ճգնաժամից դուրս գալու վրա որեւիցե ազդեցությունից»,- հաղորդվում է նախարարության կայքում:
Ուղեւորատար ավիաընկերությունների աշխատակիցները նաեւ կշարունակեն մասնակի գործազրկության նպաստը ստանալ մինչեւ սեպտեմբեր: Իսկ այն ընկերությունները, որտեղ աշխատում է 250 աշխատակցից քիչ, կազատվեն ձեռներեցների վճարումից, որոնք հատուցվել են կամ հետաձգվել մարտից հունիս (զբաղվածության փետրվարից մայիս ժամանակահատվածի համար):
Դրանից բացի, մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ COVID-19 համաճարակի իրավիճակի դրական փոոխություններով պայմանավորված՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում համաձայնեցվել են նոր դրույթներ՝ հարմարեցված առողջապահության ոլորտի իրավիճակին, որոնք կընդունվեն մոտ օրերս: Հստակեցվում է, որ առողջապահության ոլորտում արտակարգ դրության ավարտի մասին օրենքի ուժի մեջ մտնելու պահից (հուլիսի 10-ից ոչ ուշ) անդրծովյան տարածքներ ժամանող բոլոր ուղեւորները պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնեն, ընդ որում՝ ժամանելուն պես պարտադիր կարանտինը չեղարկվելու է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի իշխանությունները ավիաշինական ոլորտի աջակցությանը կուղղեն 15 մլրդ եվրոյից ավելի, որի վրա առավել ուժեղ է ազդել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից