ԲՀԿ-ական պատգամավորը փորձել է «հաշիվներ պարզել» Լոռու մարզպետի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած արտահայտություններից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:
Մասնավորապես, հունիսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը նշել էր. «Գագիկ Ծառուկյանին խղճում եմ: Կարծում եմ, որ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք, եւ բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով ուրիշներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ղուկասյանի այս հայտարարություններից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որը հենց Լոռու մարզից է, շատ լավ իմանալով մարզպետին, գնացել է եւ փորձել «հաշիվներ պարզել» նրա հետ, թե ինչու է իրեն թույլ տալիս նման հայտարարություններ անել իրենց կուսակցության ղեկավարի հասցեին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես նման միջադեպի հետ կապված տեղեկություն չունեմ: Արթուր Դալլաքյանը վստահաբար շատ լավ տեղեկացված է, թե մարզում ինչ խնդիրներ կան նրա պաշտոնավարումից հետո, եւ որքան տեղյակ եմ, Դալլաքյանը հրապարակային հայտարարությամբ հանդես եկել է: Մյուս հարցերի վերաբերյալ տեղեկություն չունեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ