Ռուստամ Գասպարյանին կհեռացնե՞ն ԵԿՄ-ից. Նա այսօր հայտարարություն կանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք գրել էինք, որ ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարություն տարածեց՝ ուղղված իր մարտական ընկերներին, ԵԿՄ անդամներին՝ հորդորելով կարծիք չհայտնել առանց իր հետ համաձայնեցնելու։
Բանն այն է, որ իշխանություններից դժգոհություններ ունեն ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ ԵԿՄ շրջանակները։ Վարչության որոշ անդամներ, մասնավորապես՝ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, «Արաբո»-ի Մանվել Եղիազարյանը եւ այլք, հրապարակային հայտնել են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչից զայրացած՝ իշխանությունները որոշել են փակել դժգոհների բերանը։
Միքայելյանը վարչության անդամներին համոզում է՝ դնել նշված երկուսի հեռացման հարցը։ Երեկ այդ հարցն օդում կախված էր, մեզ ասացին, որ վարչության անդամներից շատերը դեմ են դրան եւ կարծում են, որ ցանկացած ոք պետք է ունենա կարծիք հայտնելու իրավունք։
Երեկ Ռուստամ Գասպարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքն ու Մանվել Եղիազարյանը հեռանում են ԵԿՄ-ից։ Գասպարյանն ասաց․ «Ես նման տեղեկություն չունեմ, որ դուրս եմ եկել, եթե իմ ընկերները կորոշեն, որ ես պիտի դուրս գամ, գուցե ես որոշում կայացնեմ»։ Ասաց նաեւ, որ կառույցը չէ իրեն երկրապահ դարձրել, այլ իր անցած ճանապարհը, ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։ Այսօր նա, ըստ ամենայնի, հայտարարություն կանի՝ պարզաբանելով իր դիրքորոշումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ