Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ
«Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին»,– այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ: Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք:
«Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին»,– ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

















































