Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը
Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը և ամբողջությամբ հիմնանորոգվել է Մայր տաճարի գմբեթը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։
Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝ - Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում և «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով։

















































