«Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ կդրվի լրատվական դաշտը կարգավորող օրենք». Էդուարդ Աղաջանյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ հաճախ են քննարկում տեղեկատվական դաշտում առկա իրավիճակը և այդ համատեքստում հանրային իրազեկման և տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործառույթները:
«Խնդիրն այն է, որ հաճախ այդ կառույցից սպասելիքներն ու ակնկալիքները որոշակիորեն իներցիոն գալիս են նախկինում այդ կառույցի գործելաոճից: Հաճախ, այդ թվում՝ մեզ մոտ, ակնկալիքներ են ձևավորվում, որ այդ կառույցը պետք է լուծի, օրինակ, «ֆեյքերի» հարցը, քանի որ նման ակնկալիքներ տարբեր շահառու կողմերից եղել են, այդ խնդիրը պարբերաբար քննարկել ենք ՊՈԱԿ-ի տնօրենի հետ: Մեր արձանագրումը մնում է հետևյալը, որ այն պետք է մնա իր դե յուրե արձանագրված գործառույթների շրջանակներում»,- ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ն ի՞նչ է անում տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար:
Ինչ վերաբերում է առհասարակ ապատեղեկատվության դեմ պայքարին, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ օրերս Արդարադատության նախարարի հետ թեմայի վերաբերյալ երկար քննարկում է ունեցել :
«Մենք պայմանավորվել ենք, որ մոտ օրերս, սեղմ ժամկետներում, Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ կդրվի լրատվական դաշտը կարգավորող օրենք: Այն կդրվի հանրային քննարկման, ԱԺ-ում կանցկացվեն նաև համապատասխան լսումներ: Մեր պատկերացմամբ՝ առհասարակ «ֆեյք նյուզի» հարցի լուծման միակ ճանապարհն օրենսդրությունն է և օրենսդրական կարգավորումները: Կրկնում եմ՝ այդ կարգավորումները պետք է անցնեն համապարփակ հանրային քննարկումների միջոցով և հաստատվեն հասարակության ու ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ