Ինչո՞ւ են մտահոգ ՀՀ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի հարազատները
«Իրավունմք» թերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ` օրեր առաջ հայտնի դարձավ, Հայաստանի Հանրապետությունը նոր ոստիկանապետ ունի: Իր ֆեյսբուքյան հերթական լայվի ժամանակ օրեր առաջ այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո իրար հաջորդեցին տարաբնույթ խոսակցություններ այն մասին, որ Հայաստանում ԽԾԲ-ինստիտուտը շարունակում է իր ուրույն տեղն ունենալ:
Թեեւ իշխանական որոշ ներկայացուցիչներ շարունակում են ոգեւորված, ամպագոռգոռ հայտարարություններ անել, սակայն պարզվում է, որ նորանշանակ ոստիկանապետի հարազատներն ու ծնողներն այնքան էլ ոգեւորված չեն իրենց որդու նոր պաշտոնով:
Իջեւան քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն, նորընտիր ոստիկանապետ Վահե Ղազարյանի ընտանիքի անդամները` մասնավորապես հայրը, պարոն Ռոբերտ Ղազարյանն իր նեղ շրջապատում հայտնել է իր մտահոգություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը կարող է ծանր եւ անդառնալի վնասներ հասցնել իր որդուն: Այսինքն` կարծես թե նորանշանակ ոստիկանապետի հոր սրտով չէ որդու պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ