Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Նիկոլ Փաշինյանն անընդհատ ջարդում ու քայքայում է մեր ժողովրդի միասնությունը․ Վազգեն Մանուկյան

Այո, այս համավարակը պատերազմ է, և մենք այդ պատերազմում խայտառակ պարտություն ենք կրում։ Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում հայտարարել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Ես ինքս ապրել եմ Հայաստանի մի շարք ղեկավարների օրոք և հնարավորություն եմ ունեցել նրանց գործունեությունը գնահատել ոչ միայն իբրև քաղաքացի, այլև անձամբ շփվելով նրանց հետ՝ Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Կարող եմ պնդել, որ նրանցից որևէ մեկի օրոք նման իրավիճակ չէր ստեղծվի։ Հայաստանի ղեկավարները նաև միշտ անուղղակի ու չգրված ձևով մրցել են մեր հարևանների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ և երբեք թույլ չէին տա, որպեսզի մենք նման խայտառակ վիճակում հայտնվենք։ Հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչ էր պետք անել, որ չարվեց, ինչ պետք չէր անել կամ ինչ է պետք անել հիմա։ Դա առանձին խոսակցության թեմա է։ Բայց պետք է ֆիքսենք, որ իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է»։

Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ նույնիսկ իրական պատերազմի ժամանակ մարդկային կյանքը ամենակարևոր արժեքն է․

«Ժամանակին, երբ մենք անցնում էինք իրական պատերազմի միջով և այդ պատերազմի պատասխանատուներն էինք, ցանկացած պատերազմական գործողությունից առաջ նախևառաջ քննարկվում և հաշվի էր առնվում, թե դա որքան մարդկային կյանք կարժենա։ Եվ երբեմն մենք տվյալ գործողությունը հետաձգում կամ ձևափոխում էինք, որպեսզի զոհերի թիվը հնարավորինս քիչ լիներ։ Քելբաջարն ազատագրելիս մենք մի քանի տասնյակ զոհ ունեցանք, բայց յուրաքանչյուր դեպքը շատ խստորեն քննարկեցինք ու բացահայտեցինք պատճառները։ Այսինքն, մարդկային կյանքը նույնիսկ իրական պատերազմի ժամանակ ամենակարևոր արժեքն է, որն այս օրերին, փաստորեն, արժեք չունի»։

«Վերնատուն» ակումբի նախագահն ասել է, որ այն ցուցանիշները, որ մենք ունենք՝ հարյուրավոր մահեր, հազարավոր հիվանդներ ու վարակակիրներ, վկայում են, որ մենք վատ առումով տարբերվում ենք ոչ միայն մեր հարևան, այլև շատ ուրիշ երկրներից։ Ըստ նրա՝ սահմանափակումների տեսակետից մեր ժողովուրդը համեմատաբար ավելի կարգապահ է, քան շատ ուրիշ երկրների ժողովուրդներ։

«Դա ցույց տվեց նաև առաջին օրերին պարտադրված մեկուսացումը, երբ իշխանությունների վերահսկողությունը դեռևս ձևական բնույթ չէր կրում։ Իսկ միգուցե մեղավոր է մեր առողջապահակա՞ն համակարգը կամ մեղավոր են բժիշկնե՞րը։ Ի տարբերություն շատ այլ երկրների՝ մեր առողջապահական համակարգն ու մեր բժիշկները սովոր են աշխատել էքստրեմալ իրավիճակներում։ Ե՛վ Արցախյան պատերազմի ժամանակ, և՛ սահմանային ընդհարումների ժամանակ մեր բժիշկները հարյուրավոր ծանր վիրավորների են փրկել ու չեն տրտնջացել։ Այս տեսանկյունից՝ մեր բժիշկներն ավելի պատրաստ են էքստրեմալ իրավիճակներում աշխատելուն, քան շատ ուրիշ երկրների բժիշկներ»։

Վազգեն Մանուկյանի տարակուսանքն են հարուցում այն հայտարարությունները, թե պետք է համախմբվել իշխանության շուրջ վերջինիս հակադրվելը դավաճանություն է․

«Ի՞նչ է նշանակում համախմբվել մեզ պարտության տանող իշխանության շուրջ, ընդ որում՝ ոչ միայն այս հարցում պարտության տանող։ Ծանր վիճակներում ժողովրդի միասնության ու համախմբման ապահովման պատասխանատուն նույնպես իշխանությունն է։ Միշտ էլ կլինի ընդդիմություն, որը կքննադատի, դա ընդդիմության գործն է և դա նաև օգտակար է։ Իսկ իշխանության գործը ժողովրդի միասնությունն ապահովելն է։ Տեսնո՞ւմ ենք մենք նման բան Հայաստանում, բացարձակապես ոչ։ Ե՛վ մինչև համավարակը, և՛ համավարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անընդհատ, երբեմն նենգ մեթոդներով, երբեմն ստի միջոցով, բացառիկ անհանդուրժողականությամբ ու վրեժխնդրության մոլուցքով ջարդում ու քայքայում է մեր ժողովրդի միասնությունը»։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ բոլոր դեպքերում այս ծանր իրավիճակում ժողովուրդը պետք է կարողանա համախմբվել։

«Համախմբվել ոչ թե որևէ անձի կամ քաղաքական ուժի շուրջ, այլ նախևառաջ՝ գաղափարների։ Երեք սյուն կա, որոնց հիմքի վրա պետք է համախմբվենք. առաջինը՝ ազգային ու անվտանգության հարցերն են, երկրորդը՝ ազատության, ժողովրդավարության ու իրավական պետության հարցերը և երրորդը՝ տնտեսության զարգացման ու հատկապես ստեղծված իրավիճակում ժողովրդի սոցիալական խնդիրները կարգավորելու հարցերը։

Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ դիմել նաև մեր երիտասարդությանը։ Սիրելի՛ երիտասարդներ, ազատության համար պայքարը մենք սկսել ենք դեռևս Խորհրդային միությունում։ Մեզանից շատերը բանտերով ու ռազմաճակատներով են անցել, որպեսզի ձեզ թողնենք ազատ երկիր։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ երբ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները գտնվում են մեկ մարդու ձեռքում, ընդունվում են օրենքներ, որոնք գործադիրին տալիս են հասարակությանն ամբողջովին վերահսկելու լծակներ, սա արդեն ցույց է տալիս, որ դուք զրկվում եք այդ ազատությունից։ Եվ դո՛ւք եք, որ առաջինը պիտի գլուխ բարձրացնեք և պայքարեք այդ ազատության համար»։

Նախկին վարչապետը համոզված է, որ այս իշխանությունը երկրի առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները լուծողը չի․

«Մեզ նոր իշխանություն է պետք։ Նոր իշխանությունը կձևավորվի Ազգային ժողովի հերթակա՞ն ընտրություններով, թե՞ արտահերթ՝ դա արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ այս իրավիճակի համար իսկապես նպատակահարմար է ստեղծել անցումային կամ հակաճգնաժամային մի կառավարություն, բայց նախևառաջ պետք է սկզբունքները դնել, թե այդ ժամանակավոր կառավարությունն ի՞նչ խնդիրներ պետք է լուծի, ի՞նչ մեխանիզմներով պետք է ձևավորվի, ինչ քաղաքական ուժերով և ի՞նչ որակի մարդկանցով, որովհետև ամեն մի փոփոխություն չէ, որ կարող է օգտակար լինել։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, և նրան ուղղակի փոխարինի իր իշխանությունից որևէ մեկը, ոչ միայն խնդիրները չեն լուծվի, այլ մի բան էլ կարող են խորանալ»։