Նորքի ինֆեկցիոնում քաղաքացուն ուղեգրել են «Ադրբեջանի Շուշի» քաղաք
Hraparak.am-ը հայտնում է, որ Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանակ արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։ Այս մասին լուսանկարը լայնորեն տարածվում է համացանցում, ի սկզբանե այն տեղադրված է եղել «Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջում։
«Հրապարակը» պարզաբանման համար դիմեց առողջապահության նախարարություն, նախարարի խոսնակն ասաց, որ պարզում են դեպքի մանրամասները, հետագայում կտեղեկացնեն։


















































