«Ռոսպոտրեբնադզորը» հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան
Արտակարգ դրության առաջին իսկ օրերից, հակահամաճարակային միջոցառումների հարցերով, Հայաստանն ու Ռուսաստանը, որպես բարեկամական և ԵԱՏՄ անդամ-երկրներ սերտ գործակցում են։ Այս մասին օնլայն մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները, առողջապահության համակարգի պատասխանատուներն ու այլ պաշտոնատար անձինք մշտապես կապի մեջ են։
««Ռոսպոտրեբնադզորը» հայ գործընկերներին է հանձնել կորոնավիրուսի ախտորոշման 1500 թեստ՝ դեռ համաճարակի վաղ օրերին։ Ապրիլի 7-ից ՀՀ-ում գտնվող շարժական ախտորոշիչ լաբորատորիան մեծ դեր է ունեցել վարակի դեմ պայքարում»,-ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ բացի Հայաստանից, այսպիսի սարքավորում ունեն միայն Իտալիան և Սերբիան։ Դեսպանն ասաց նաև, որ իրենց մասնագետները Հայաստանում 7000 թեստ են անցկացրել։
«Ուզում եմ նշել նաև, որ «Ռոսպոտրեբնադզորն» ընթացիկ տարում լրացուցիչ միջոցներ կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար»,-ասաց դեսպանը։

















































