Կառավարության նոր որոշումը. Այսուհետ նոտարում գործարքից հետո քաղաքացին կարիք չունի գնալ կադաստր
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել: «Այսինքն որեւէ հիմք չկա, որով անձը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել իր մեղքին չկախված հանգամանքներով: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում՝ անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել եւ դա կադաստրի կողմից հարգելի համարվի եւ պետական գրանցումն իրականացվի:
Բաջորդն այն է, որ հիմա նորտարով վավերացված գործարքը նորտարը կարող է ուղարկել կադաստր, բայց դա հստակ իր պարտականությունների մեջ չի մտնում: Հիմա սահմանում ենք, որ դա իր պարտականությունն է: Այսինքն անձը նոտարի մոտ գործարքն իրականացնելիս էլ չգնակադաստրում առանձին գրանցում կատարելու: Բայց եթե անձը չուզի նոտարի մոտ դա անել, կարող է առանձին դիմել կադաստր: Նաեւ սահմանվում է, որ դրա համար հավելյալ տուրք չգանձվի: Այսինքն այս փոփոխությամբ գործարքից հտո անձը կարող է չգնալ կադաստր եւ էնտեղ եւս մեկ դիմում մուտք անել: Միայն պետք է գնա եւ վերցնի իր սեփականության վկայականը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից