Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կորոնավիրուսի հաղթահարմանն ավելի քիչ գումար է ուղղվել, քան պարգևավճարներին. որքա՞ն է ծախսել կառավարությունը երեք ամսում

Պարզվում է՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման և համավարակի հաղթահարման համար երեք ամսում Հայաստանի կառավարությունն ավելի քիչ գումար է ծախսել, քան, օրինակ, ՊԵԿ–ը՝ 2019 թվականի պարգևատրումների համար։ Նման եզրահանգման ենք եկել՝ համադրելով NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից ստացված տվյալները։

Այսպես. կառավարությունը 2020թ. փետրվարի 1-ից մայիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ավելի քան 8,3 մլրդ դրամ է հատկացրել երեք նախարարությունների և վարչապետի աշխատակազմին կորոնավիրուսի վարակի կանխարգելման և հաղթահարման, մասնավորապես՝ կորոնավիրուսով վարակված անձանց բուժման, նրանց հետ փոխկապակցված անձանց մեկուսացման, նրանց սննդով ապահովելու, բժշկական պարագաների, սարքավորումների, դեղորայքի ձեռքբերման, հիվանդանոցային, հյուրանոցային ծառայություններից օգտվելու և այլ ծախսերի համար։

Նշենք, որ խոսքը չի վերաբերում կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարության կողմից տրվող աջակցության փաթեթներին:

Նախքան կատարված ծախսերին առանձին–առանձին անդրադառնալը, արձանագրենք, որ միայն 2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հարկային եկամուտները գերակատարվել են 8.9 մլրդ դրամով, իսկ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվեհամարին փոխանցված գումարը մայիսի 1–ի դրությամբ կազմել է մոտ 1 մլրդ դրամ։ Արձանագրենք նաև, որ միայն ապրիլին նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեկ տասնյակ պետություններ և միջազգային կազմակերպություններ Հայաստանին տրամադրել են ավելի քան 70 մլրդ դրամի օգնություն (ներառյալ աջակցման խոստումները), որոնց մեծ մասը նախատեսված էին առողջապահական ծրագրերի համար։

Մեր հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից տեղեկացրին, որ 2020թ. փետրվարի 1-ից մայիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության կողմից առողջապահության նախարարությանը հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ։ Նշված գումարից 1.9 մլրդ–ը հատկացվել է նոր կորոնավիրուսային hամավարակին հակազդելու նպատակով անհրաժեշտ սարքավորումների, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերմանը` «1053 Առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացում» ծրագրի «32003 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելմանն ու բուժմանն ուղղված միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակում:

Իսկ կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով իրականացված միջոցառումների ծախսերի փոխհատուցման համար հատկացվել է 3.1 մլրդ դրամ` «1003 Հանրային առողջության պահպանում» ծրագրի «11006 Հայաստանի Հանրապետությանում կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակում:

Համեմատության համար նշենք, որ վարակի արագ կանխարգելման, վերահսկման և բուժման համար հատկացված գումարը երկու անգամ քիչ է ՊԵԿ–ի՝ մեկ տարվա պարգևավճարներից։

Կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր՝ երբ պետությունները միլիոնավոր դոլարներ են հատկացնում առողջապահահության ոլորտին՝ մարդկանց կյանքերը փրկելու համար, Հայաստանը հսկայական գումարներ էր «փոշիացնում» կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ստեղծված աջակցության տարբեր ծրագրերի վրա, այն դեպքում, երբ համավարակը ոչ միայն չէր նահանջում, այլև գնալով նոր թափ էր ստանում, իսկ տնտեսությունը փրկելու կառավարության ճիգերը, մեղմ ասած, հօդս ցնդեցին։ Իսկ համավարակը կանխարգելելու և մարդկանց բուժելու առաջնահերթության մասին քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բազմիցս են բարձրաձայնել։

«Covid 19»-ի շրջանակներում կառավարության եռամսյակային ծախսերն ուղղվել են նաև քաղաքացիների մեկուսացմանը։ Այսպես. ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «Կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացված անձանց կեցության ապահովում» ծրագրի շրջանակում հատկացվել է շուրջ 1.3 մլրդ դրամ, որից 305 մլն դրամը մայիսի 1-ի դրությամբ՝ վճարվել է նախարարության կողմից հյուրանոցներում և հյուրատներում մեկուսացված անձանց կեցության, ինչպես նաև սննդի մատակարարման համար։

Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում կառավարությունը մարդկանց ինքնամեկուսացնում էր հինգ աստղանի հյուրանոցներում, որի համար ծախսվում էին ահռելի գումարներ։ Մինչդեռ, կարճ ժամանակ անց պետությունն այլևս նման շռայլություն չէր կարող իրեն թույլ տալ՝ հաշվի առնելով վարակակիրների քանակի աճը։

Իսկ մայիսի 22–ից սկսած կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, որոնք ունեն թեթև ախտանշաններ կամ առհասարակ չունեն որևէ ախտանշան, այլևս չեն մեկուսացնում հյուրանոցներում. նրանք ինքնամեկուսանում են տանը։ Իսկ երբեմն էլ մարդիկ, չունենալով ինքնամեկուսացման հնարավորություն, անելանելի իրավիճակում են հայտնվում։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին աջակցելու, անհրաժեշտության դեպքում՝ վերջիններիս սննդի, հյուրանոցներում և կացության այլ վայրերում պահման, հայրենիք վերադարձի տոմսերի գնման, ինչպես նաև դեղորայքի ձեռքբերման, պարետատան կողմից ձեռք բերված կամ ՀՀ-ին նվիրաբերված դեղորայքի, բժշկական այլ պարագաների և սարքավորումների պահեստավորման և Հայաստան տեղափոխման համար արտերկրում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները ծախսել են ընդհանուր առմամբ 127 187 ԱՄՆ դոլար։

Իսկ պետական գերատեսչությունների համար բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով ծախսվել է մոտ 1.78 մլրդ դրամ:

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հայտնաբերման առաջին ամիսներին կառավարությունը բավարար ջանք և միջոցներ չի ներդրել համավարակի տարածման վատթարագույն սցենարներին պատրաստվելու համար, ինչի արդյունքում հիվանդանոցները բախվեցին տեղերի սահմանափակման խնդրի հետ, իսկ ժամանակին բուժօգնություն չցուցաբերելը մարդկային կյանքեր արժեցավ։

Հ.Գ. Փետրվար–ապրիլ ամիսների ցուցանիշը հրապարակում ենք ուշացումով, հաշվի առնելով, որ մայիսի 14–ի մեր գրավոր հարցմանը պատասխանելու համար կառավարությունը լրացուցիչ 30–օրյա ժամկետ էր խնդրել։