Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ուզում եմ ներողություն խնդրել. Արսեն Թորոսյան

Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին։ Հունիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերն այսպես է վերնագրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի պայքարում իշխանության եւ առողջապահության նախարարության թույլ տված սխալներին։

«Ես չէի անդրադառնա այդ հարցին, եթե նման մտքեր չլսեի նաեւ մեր գործընկերների կողմից։ Ուզում եմ այսօր անկեղծ լինել ձեզ հետ եւ միգուցե նաեւ ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել եւ նաեւ բացատրեմ, թե որոշումների կայացման գործընթացում մենք ինչ ինֆորմացիայով, գիտելիքով ենք առաջնորդվել։ Առաջինն ուզում եմ, որ բոլորս ֆիքսենք, որ այս հիվանդությունը ամբողջ աշխարոհւմ կա եւ պատահական չէ, որ այն կոչվում է նոր կորոնավիրուսային հիվանդություն եւ բազմաթիվ հարցեր կար, որ մինչ օրս այդ հիվանդության վերաբերյալ պարզ չէ, սկսած, թե 1 հոգին քանի՞ հոգու է վարակում նորմալ պայմաններում, ինչքա՞ն ծանր է այն ընթանում, քանիսի՞ մոտ է խիստ ծանր, քանիսի մոտ է թեթեւ, արդյոք ասիմպտոմ դեպքեր լինո՞ւմ են, թե՞ չեն լինում, ինչքա՞ն է տեւում ինկուբացիոն շրջանը, արդյոք դիմակն օգնո՞ւմ է ընդհանուր ազգաբնակչության մոտ կրելու դեպքում, ի՞նչ դեղեր են ազդում այս հիվադության բուժման վրա եւ այլն»,– ասաց նա։

Թորոսյանի խոսքով՝ շատ քիչ երկրներ են եղել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ի սկզբանե ձեռնարկած գործողությունները չեն փոփոխել, եւ այդ անորոշություններն են եղել պատճառը, որ ինչ–որ բանում հապաղել են. «Որոշումը մի քանի օր ուշ ենք կայացրել, բայց չենք կայացրել, որովհետեւ վստահ չենք եղել, որ դա այդպես է եւ ես չեմ վարանի ասել, որ այո, միգուցե պետքէ ներողություն խնդրեմ, որ մենք ինչ–որ հարցերում կարող էինք ուրիշ կերպ վարվել։ Տարբեր են իրավիճակները, ու այդ իրավիճակներում հնարավոր է՝ ուրիշ որոշումներ կայացվեն, օրինակ սկսած նույն կարանտինից, տարբեր երկրների հետ սահմանները փակելուց, չնայած, երբ ժամանակագրորեն նայում ենք, կարծես թե մենք այդքան էլ չենք հապաղել»։

Նախարարի խոսքով՝ 4.5 ամիսների ընթացքում իրենք շատ բան են սովորել. «Օրինակ, թոքերի օդափոխության սարքերը պարզվում է, որ այդքան էլ պետք չէին, բայց պետք էին սովորական թթվածնային գեներատորներ, գրեթե բոլոր մահճակալներին, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ։ Թույլ է տվել հասկանալ տարածման տեմպերը, հասկանալ՝ սա սովորոկան գրիպ է, թե՞ չէ, չնայած, որ ես ինքս միգուցե նման հայտարարություն արած լինեմ։ Թույլ է տվել նաեւ հասկանալ, որ դիմակ կրելը հանրային վայրերում ակնհայտորեն նվազեցնում է դրա տարածումը, չնայած որ ես նախկինում հայտարարել եմ, որ առողջ մարդկանց պետք չէ կրել դիմակ»։

Թորոսյանը նաեւ պարզաբանել է, թե ինչու են որոշումները փոփոխվում. «Այն ժամանկ 2 հանգամանք կար, երբ ես ասում էի, որ փողոցում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր եւ պետք էր, որ այդ դիմակները հասնեին բուժաշխատողներին եւ սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին այդ ժամանակ, եւ երկրորդ հանգամանքը՝ այո, այդքան էլ հայտնի չէր, թե բաց կամ փակ տարածքներում դիմակ կրելը ինչ ազդեցություն է թողնում այդ հիվանդության տարածման տեսանկյունից։ Հիմա այդ ամենը հայտնի է, եւ մենք չենք կարող հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանենք ճիշտ քայլերը, այդ ժամանակ մենք ամենաաններելի սխալը գործած կլինեինք»։