Մինսկը պնդում է, որ Ռուսաստանը վերանայի 2020-ին մատակարարվող գազի գինը
Բելառուսը պնդում է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական գազի գինը՝ դրա արդար և ճիշտ մակարդակի որոշման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել են Բելառուսի էներգետիկայի նախարարությունից՝ երկու երկրի գերատեսչությունների ղեկավարների տեսաժողովի ավարտին:
Բանակցությունների ժամանակ նախարարներն անդրադարձել են ռուսական գազի 2020 թվականի մատակարարումների հարցին: «2020-ի անցած ժամանակահատվածում պահպանվում է Եվրոպա մատակարարվող ռուսական գազի գնի նվազման միտումը: Այդ առնչությամբ բելառուսական կողմը հերթական անգամ ընդգծել է Բելառուսի համար գազամատակարարման գնի վերանայման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այնտեղ հայտնել են, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Բելառուսին մատակարարվող գազի հաշվարկի պայմանների իրագործման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել բանակցություններ սկսել Բելառուսի հետ 2021թ. գազի մատակարարման հարցով՝ երկրի կողմից 2020թ. պայմանագրի պահպանման դեպքում, որով սահմանված վերջնական գինը որոշվել էր փետրվարի 14-ին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից